Որոշել էին սպանել հարսին` նրա փողերին տիրանալու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի  ԷԼ Կախոն քաղաքում երեկ երեկոյան ձերբակալվել են 57-ամյա Խուան Կարոլ Պիկարդն ու նրա որդի` 31-ամյա Ֆրանսիս Ռիչարդ Նոբելը,- տեղեկացնում է CBS News-ը: Նրանք մայր եւ որդին են եի երկուսն էլ մեղադրվում են իրենց հարսին վարձու մարդասպանի միջոցով սպանելու ծրագիր մշակելու համար:Մարդասպան մայրն ու որդին նախապես ծրագրել են սպանությունը, որի արդյունքում նախատեսել էին յուրացնել մեկական միլիոն դոլար:Երբ կնոջը քննիչները տեղեկացրել են ակնկալվող սպանության մասին լուրը, վերջինս սարսափահար է եղել` չհավատալով դրան: Սակայն ոստիկաններին հաջողվել է ապացույցների միջոցով հավաստիացնել նրան: Նրանք ամուսնացած են եղել 3 տարի:




Լրահոս