Բակո Սահակյանի մոտ քննարկվել են երկրի բնակարանային ծրագրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

armlur.am -ին Արցախի Հանրապետության նախագահի մամլո գրասենյակից տեղեկացնում են, որ Բակո Սահակյանն այսօր` հունվարի 19-ին, հրավիրել է խորհրդակցություն` նվիրված բնակարանային ծրագրերի իրականացման հետ կապված հարցերին:Զեկույցով հանդես է եկել սոցիալական ապահովության նախարար Նարինե Ասծատրյանը:Բ. Սահակյանն իր խոսքում նշել է, որ բնակարանային ծրագրերը մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում և հանդիսանում են հանրապետության սոցիալական համակարգի բարելավման կարևորագույն բաղադրամասերից մեկը` հատկապես հաշվի առնելով նրանում սոցիալապես անապահով խմբերի ընդգրկվածությունը:Բ. Սահակյանն ընդգծել է, որ, թեև վերջին տարիների ընթացքում բավականին մեծածավալ աշխատանքներ են իրականացվել, որոշ ուղղություններում դեռ կան լուրջ անելիքներ: Դա պահանջում է առկա թերացումների համապարփակ վերլուծություն` հետագայում այդ ամենը հաշվի առնելով նոր ծրագրերի իրագործման ընթացքում:Երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմիններին գործընթացի պատշաճ իրականացման ուղղությամբ:Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:




Լրահոս