Հանրակրթական Դիջիթեք-2012. Հայտերը դեռ ընդունվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 24-ին Մեդիակենտրոնում տեղի կունենա “Ինովացիոն կրթություն. նոր տեխնոլոգիաներն ու մեդիան”կլոր սեղանը:Կազմակերպիչներից` “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրի մամուլի ծառայությունից հաղորդում են, որ ՀՀ ԿԳՆ պատվերով կազմակերպվող ,Հանրակրթական Դիջիթեք-2012ե միջազգային 4-րդ ստուգատեսը մեկնարկել է 2012թ. հունվարի 15-ին. սկսվել է հայտերի ընդունումը, աշխատանքների հրապարակումը կշարունակվի մինչև փետրվարի 7-ը: Ստուգատեսի նպատակն է խթանել թվային միջոցների կիրառումը ուսուցման մեջ:Կազմկոմիտեն ծրագիրը ներկայացրել է Վրաստանում: Վրաստանի ԿԳ նախարարության Կրթության և գիտության զարգացման գործակալությունում անցկացված հանդիպում-ներկայացմանը մասնակցել են գործակալության ղեկավար Գեորգի Գուլուան, Վրաստանի կրթության և գիտության նախարարության, Մայքրոսոֆթի վրաստանյան գրասենյակի, ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների, ոչ կառավարական կազմակերպությունների, ԶԼՄ-ների, հանրակրթական դպրոցների և կրթամշակութային կենտրոնների երեք տասնյակի չափ ներկայացուցիչներ, որոնք ընդգծված դրական ու ակտիվ վերաբերմունք են ցուցաբերել: Հանրակրթական Դիջիթեք 2012-ի կազմակերպիչներն են “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիր, “Մայքրոսոֆթ ԱՐԷՅ”, ՀՀ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ, “Յունիքոմփ”, “Ֆիրմա Ալֆա”, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն, ՀՀ ԿԳՆ ԿՏԱԿ:Ինֆորմացիոն աջակիցներ armnews հեռուստաընկերություն և Webtv ինտերնետային հեռուստատեսություն:




Լրահոս