ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Նահապետ Գեւորգյանը` հայտնի Նովոն, մեծամասնական ընտրակարգով առաջադրելու է իր թեկնածությունը: Գեւորգյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ես չգիտեմ` ով ոնց, ես դնելու եմ իմ թեկնածությունը Սարդարապատ համայնքի ընտրատարածքում, որտեղ ծնվել, մեծացել եմ»: Նշենք, որ ամենայն հավանականությամբ հենց այս ընտրատարածքում է առաջադրվելու նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը, որն այնքան էլ լավ հարաբերություններ չունի ՀՀԿ-ական Նահապետ Գեւորգյանի հետ: Նրանք մշտապես մրցակիցներ են եղել: Գասպարյանն իր առաջադրման մասին մոտ մեկ ամիս առաջ «Ժողովուրդ» օրաթերթին ասել էր` կրկին նույն շեշտադրումով. «Ես չգիտեմ` ով ոնց, ես առաջադրվելու եմ, իմ հարցը լուծված է»: Այսպիսով` թիվ 21 ընտրատարածքում երկու առանցքային թեկնածուների անունները հայտնի են:




Լրահոս