«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ տեւական ժամանակ է, ինչ «Կենտրոն» հեռուստաընկերությունն իր մարզային հեռարձակումը դադարեցրել է ՀՀ մարզերի որոշ համայնքներում: Այս հեռուստաընկերության հաղորդումները մասնավորապես չեն դիտում Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի մարզերի մի շարք համայնքներում: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծառայության ղեկավար Իվետա Տոնոյանի հետ, ով ասաց, որ խնդրին տեղյակ են, եւ հայցելով հեռուստադիտողների ներողամտությունը՝ նշեց. «Տեխնիկական գործընթաց ենք իրականացնում, որը պայմանավորված է առաջիկա թվայնացման հետ: Եվ հնարավոր ամեն ինչ արվում է սեղմ ժամկետներում այս խնդրին լուծում տալու համար»: Հիշեցնենք, «Ժողովուրդ»-ը գրել էր նաեւ, որ Գեղարքունիքի մարզում եւս չեն հեռարձակվում Հ2-ի հաղորդումները»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: