ԱՆՈՐՈՇ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2011թվականի նոյեմբերին ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ԺԱԿ ղեկավար Սպարտակ Մելիքյանը հայտարարեց, որ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին դատի է տալու: Երեկ «Ժողովուրդ»-ը Մելիքյանից փորձեց տեղեկանալ, թե ինչ փուլում է գտնվում գործը, վերջինս պատասխանեց, որ առայժմ հանգստանում են, եւ այդ գործի հետ կապված՝ դեռեւս նորություն չկա. «Տոներ էին, եւ որեւէ փոփոխություն չի եղել այդ գործով»: Մենք հետաքրքրվեցինք, թե ԺԱԿ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններին ինչ ձեւաչափով է մասնակցելու: «Դեռ կորոշենք, փետրվարին ակտիվություն կլինի»,-եզրափակեց ԺԱ կուսակցության նախագահը, որն անցած ընտրություններում ԱԺ պատգամավոր դարձավ Հանրապետական կուսակցության ընտրացուցակով:




Լրահոս