
Այսօր խորհրդարանում քննարկվում էր «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ էլեկտրաէներգիայի գինը Հայաստանում չհիմնավորված բարձր է:
«Գազի գնի վերջին բարձրացումից հետո էլեկտրաէներգիայի գինը պետք է բարձրանար 1,2 դրամով, այնինչ` հոսանքի գինը բարձրացել է 8 դրամով:
Այսօր ՀԷՑ-ում միջին աշխատավարձը 250 հազար դրամ է: Ինչի՞ համար, ինչո՞ւ պետք է ՀԷՑ-ը երկու անգամ ավելի աշխատավարձ տա: Ինչո՞վ է քաղաքացին մեղավոր, որ սակագները ուռճացվում են, ու քաղաքացին էլ պետք է վճարի այդ գինը: Որ մի քանի հոգի բարձր աշխատավարձ ստանա՞ն»,- նշեց Արամ Մանուկյանը: