Ժողովուրդ. Գագիկ Ծառուկյանը մեկնել է Սինգապուր. սիրտը էկզոտիկ կենդանիների որս է ուզել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ “Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն օրերս մեկնել է Սինգապուր՝ որսի: Նրա սիրտն էկզոտիկ կենդանիների ,որս է ուզելե: Երբ “Ժողովուրդը” փորձել է լուրը ճշտել Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանից, վերջինս ասել է. “Ձեր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը”: Մինչդեռ թերթի հավաստի աղբյուրները հայտնում են, որ Գագիկ Ծառուկյանն իսկապես այս օրերին մեկնել է հեռավոր Սինգապուր՝ հատուկ որս անելու նպատակով: Ինչ խոսք, դա էլ է ձև՝ նախընտրական լարված շրջանին ընդառաջ նյարդերը թուլացնելու համար: “Ժողովուրդ”-ը հույս է հայտնում, որ ԲՀԿ առաջնորդը վերադարձից հետո էլ չի սկսի նույն տրամադրվածությամբ “որսալ” հարազատ կուսակիցներին՝ ընտրացուցակից դուրս թողնելով նրանց:




Լրահոս