
Պորտուգալիայի գլխավոր դատախազությունը Բրազիլիայի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարիին մեղադրում է հարկերը վճարելուց խուսափելու մեջ:
Ինչպես հայտնում է AFP-ն, սա վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ Սկոլարին գլխավորում էր Պորտուգալիայի հավաքականը (2003-2008թթ.):
Սակայն 65-ամյա բրազիլիացին ընդգծում է, որ օրենքի առջև մաքուր է, չնայած նախկինում էլ լրատվամիջոցները գրում էին այն մասին, որ Սկոլարին թաքցրել է 7 միլիոնի հասնող եկամուտները: