The Iberian war. Այսօր կկայանա Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության կլասիկ եզրափակիչը` Պորտուգալիան ընդդեմ Իսպանիայի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` հուլիսի 27-ին Երեւանում կավարտվի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնությունը: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում միմյանց ուժերը կչափեն Պորտուգալիան եւ Իսպանիան: Եվրոպայի գործող չեմպիոններն ընդդեմ այս մրցաշարի գլխավոր ֆավորիտի: Անչափ թեժ հանդիպմանը մնում են հաշված ժամեր: Հիմա վերհիշենք թե ինչ ճանապարհն են անցել այս երկու հավաքականները մինչ եզրափակիչ հասնելը: Հիշեցնենք, որ նրանք ընդգրկված էին նույն` A խմբում:

Իսպանիայի Մ19 հավաքական

«Կարմիր Ֆուրիան» ընդգրկված լինելով «մահվան խմբում» կարողացավ դուրս գալ այնտեղից երկրորդ հորիզոնականով: Խմբային փուլում իսպանացիները 4:1 հաշվով հաղթեցին մեր ընտրանուն, ապա ոչ-ոքի` 1:1 հաշվով ավարտեցին խաղը պորտուգալացիների հետ, իսկ վերջին տուրում 2:1 հաշվով հաղթեցին Իտալիային եւ ապահովեսցին իրենց տեղը կիսաեզրափակչում: Ասել, որ իսպանացիները տպավորիչ ֆուտբոլ ցուցադրեցին խմբում, այդքան էլ ճիշտ չի լինի: Նրանցից սպասելիքներն ավելի մեծ էին, սակայն ինչպես ասում են հաղթողներին չեն դատում եւ փաստն այն է, որ նրանք եզրափակչում են: Եվրոպայի առսջնության կիսաեզրափակչում Իսպանիան մրցեց Ֆրանսիայի հետ եւ կարողացավ հաղթել միայն հետխաղյա 11 մ հարվածարի արդյունքում:

Իսպանացիների համար այդ խաղում հաղթանակը անչափ դժվար տրվեց եւ հաշվի առնելով նաեւ այն, որ նրանք խաղադաշտում անցկացրել են ավելորդ 30 րոպե, կարող է ֆավորիտի «ծանրությունը» թեքել պորտուգալացիների կողմը: Այսպիսի պատասխնատու խաղերից առաջ հենց մանրուքներն են դառնում ճակատագրական: Մեծ խնդիր է նաեւ պահերի չիրագործումը. նման ձեւով պահերը չիրացնելը կարող է չար կատակ խաղալ իսպանացիների հետ Պորտուգալիայի նման հզեր հավաքականի դեմ խաղում:

Պորտուգալիայի Մ19 հավաքական

Եվրոպայի Մ19 առաջնության գործող չեմպիոնները ֆանտաստիկ ֆուտբոլ ցուցադրեցին խմբային փուլում եւ ջախջախիչ հաղթանակ տարան նաեւ կիսաեզրափակչում: Մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկը այս առաջնությունը հիանալի է անցկացնում: Խմբային փուլում նրանք կարողացան 4:0 հաշվով հաղթել Հայաստանին , 3:0 Իտալիային, իսկ Իսպանիայի հետ խաղացին ոչ-ոքի`1:1:

Կիսաեզրափակչում Պորտուգալիան ոչնչացրեց Իռլանդիային `4:0: Հատկանշակն է շեշտել նաեւ այն, որ «եվրոպական բրազիլացիները» այս առաջնությունում միակ գոլը բաց են թողել հենց Իսպանիայից: Վերջին խաղում պորտուգալացիների կազմում փայլեց Գոնսալո Ռամոսը ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ: Այս ամենի մեջ, սակայն անհնար էր չնկատել այն, որ պորտուգալացիների պաշտպանությունը այդքան էլ լավ վիճակում չէ եւ ո՞վ գիտե միգուցե Ջոնաթան Աֆոլաբիի ներկայության դեպքում Պոտոիգալիան կիսաեզրափակչում ավելի բարդ հանդիպում ունենար: Այս խաղում ֆավորիտ առանձնացնել հնարավոր չէ: Երկուսն էլ հավասարազոր են եւ երկուսն էլ ուղղակի «կրծելու» են խոտածածկը Եվրոպայի չեմպիոն հռչակվելու համար:

Հիշեցնենք, որ Պորտուգալիայի մինչեւ 19 տարեկանների հավաքականը նախորդ խաղարկության եզրափակչում հաղթել էր իտալացիներին 4:3 հաշվով եւ հռչակվել Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության չեմպիոն Հավելենք, որ եզրափակիչը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:30-ին:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս