Հրապարակ. Սամվել Նիկոյանի որդին սկսել է ման գալ “”Պրադո”” ջիպով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերթը գրում է, որ Աժ նախագահ Սամվել Նիկոյանի որդին՝ Վարդան Նիկոյանը, որը վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնականն է, հոր՝ նոր պաշտոնի անցնելուց հետո սկսել է ման գալ “”Պրադո”” ջիպով, որի վրա ԱԺ-ին պատկանող 059 օօ 11 պետհամարանիշն է: “”Կառավարության՝ մեր աղբյուրներն ասում են, որ մինչ Նիկոյանի ԱԺ նախագահ դառնալը որդին աշխատանքի էր գալիս ոտքով: Սամվել Նիկոյանն ԱԺ նախագահ դառնալուց հետո, բացի ծառայողական մեքենայից, ստացել է երկրորդ մեքենա, որը սպասարկելու է նրա ընտանիքին: Սակայն Նիկոյանը սա քիչ է համարել եւ ԱԺ-ից վերցրել է երրորդ մեքենան՝ հատուկ տղայի համար, որպեսզի այն մյուսը սպասարկի միայն կնոջն ու աղջիկներին: Չի բացառվում, որ այս վիճակը եւս Նիկոյանը քիչ համարի եւ որոշի, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ծառայողական մեքենաներով ապահովի իր ընտանիքի յուրաքանչյուր անդամին””:  




Լրահոս