
Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոն հայտարարել է, որ ակումբը շատ է ցանկանում հաղթել Չեմպիոնների լիգայում, հայտնում է Marca-ն: Անձամբ երիտասարդ ֆուտբոլիստը խոստանում է չխնայել ուժերը, եթե կարողանա ընդգրկվել եզրափակիչ խաղում:
«Ես հպարտանում եմ, որ «Ռեալ»-ը դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Մենք պետք է պայքարենք մինչև վերջ, որպեսզի ձեռք բերենք տիտղոսը», – հայտարարել է Իսկոն:
Հիշեցնենք, որ Կառլո Անչելոտտիի սաները եզրափակչում կհանդիպեն «Ատլետիկո»-ին, ով իր հերթին պետք է անցկացնի շատ կարևոր խաղ «Բարսելոնա»-ի հետ: Հենց այդ խաղից հետո պարզ կլինի Իսպանիայի առաջնության չեմպիոնը: