Գյումրու տեխնոպարկը լուծարվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության այսօրվա  նիստում կառավարությունը որոշեց  հավանություն տալ «Գյումրու տեխնոպարկ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում  ընկերության լուծարման մասին որոշմանը:

ՀՀ կառավարությունը նաև հանձնարարեց  էկոնոմիկայի նախարարին՝  ապահովել   պետական բաժնեմասի լիազորված ներկայացուցչի մասնակցությունը «Գյումրու տեխնոպարկ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում ընկերության լուծարման և այդ գործընթացից բխող որոշումների ընդունման համար: Միաժամանակ  հանձնարարվեց թե էկոնոմիկայի, թե ֆինանսների նախարարներին, թե Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝  «Գյումրու տեխնոպարկ» փակ բաժնետիրական ընկերության լուծարման հանձնաժողովի կազմում առաջադրել համապատասխան ներկայացուցիչների թեկնածություններ:

Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն էլ ասաց, որ Գյումրոը տեխնոպարկը կապ չունի Գյումրու տեխնոլոգիական ընկերությունների հետ: Ի պատասխան Հովիկ Աբրահամյանը խորհուրդ տվեց հաճախ կրկնել այդ միտքը, քանի որ շատերն են շփոթում այդ երկու կառույցները:

 




Լրահոս