«Եվրատեսիլի» արդյունքների հայտարարումից անմիջապես հետո ռուսաստանյան համացանցը բառացիորեն պայթեցրել է «Ապացուցի՛ր, որ դու Կոնչիտա չես» ֆլեշմոբը:
Instagram-ի հարյուրավոր օգտատերեր իրենց ձեռքն են վերցրել ածելիները: Մորուքի սափրման նման զանգվածային ակցիա Ռուսաստանը չէր տեսել Պետրոս Առաջինի ժամանակից ի վեր: Ընդ որում, ակցիային մասնացել են ոչ միայն տղամարդիկ, այլև՝ կանայք:
Մոտ 1 շաբաթ առաջ սկսված ֆլեշմոբը նախաձեռնել է մոսկվացի ռեփեր Ալեքսանդր Ստեպանովը, որին միացել են նաև շոուբիզնեսի այլ աստղեր: Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է նկարահանվել սկզբում մորուքով, այնուհետև` մորուքը սափրած վիճակում: