Դեռահասը ֆլեշմոբի զոհ է դարձել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

18-ամյա դեռահասը Շոտլանդիայից, որի անունը չի հրապարակվում, Ice Bucket Challenge օնլայն ֆլեշմոբի զոհ է դարձել: Երիտասարդն ինքն իրեն ջրել է սառցե ջրով, այնուհետև վայր ընկել Ինվերքիտինգ քաղաքում գտնվող Փրեստոն Հիլզ ժայռի գագաթից: Դա էքստրեմալ սուզորդների սիրված վայրն է, տեղեկացնում է Daily Mail-ը:

Հայտնի է, որ երիտասարդը ժամանել էր Բերնթայլեր քաղաքից, որը գտնվում է ժայռից 20 կմ հեռավորության վրա: Ժայռի բարձրությոընտ տեղ տեղ հասնում է 24 մետրի: Իշխանությունները նշում են, որ երիտասարդը զոհվել է բարեգործական ակցիայի շրջանակներում իր վրա սառցաջուր լցնելուց անմիջապես հետո, սակայն ոչ մի ապացույց չի բերվում: Լրագրողները ենթադրում են, որ շոտլանդացու ազգականները չեն ցանկանում որ նրա կյանքի վերջին պահերի տեսագությունը հրապարակվի:




Լրահոս