
Այսօր՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, ՀՀ Մովսես Խորենացի և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր, Սուրբ Էջմիածնի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» շքանշանակիր, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի, ճանաչված ու սիրված կատակերգակ Սվետլանա Ռուբենի Գրիգորյանի վերջին հրաժեշտի արարողությունը: