
Սահմանադրության 65-րդ հոդվածը խախտելով, երեկ վարչապետի հետ հանդիպմանը մասնակցած գործարարներն այսօր հայտարարեցին, որ իրենք ոչ թե բիզնեսմեններ են, այլ սեփանականտեր: Մեր զրուցակիցները խուսափելու տարբեր մեթոդներ ընտրեցին. օրինակ «Մապ» ընկերության Ալիկ Պետրոսյանը պնդեց, թե ինքը իբրեւ Աժ տնտեսական հանձնաժողովի անդամ նույնիսկ պարտավոր էր հանդիպմանը ներկա գտնվել, իսկ խորհրդարանում էլ օրենքները փոխելու է` ամեն գնով պայքարելով ստվերի դեմ:
Մանվել Բադեյանն armlur.am-ին խորհուրդ տվեց հարցն ուղղել հենց հրավիրողին` հավաստիացնելով, թե վարչապետն է հանդիպման նախաձեռնողը: Ամեն դեպքում Մ. Բադեյանը նշեց, որ ինքը ոչ թե գործարար է, այլ շարքային պատգամավոր:
Աշոտ Աղաբաբյանի պատասխանն ավելի ինքնատիպ էր: Բուռնաշը հայտարարեց, թե ինքը ամեն տիպի ժողովների ու հավաքների պետք է մասանկցի, ու եթե ինքը գործարար է ուրեմն՝ «իմ հետ հարսանի՞ք էլ չի կարելի գնալ»: