ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՄԱՊ ընկերության գլխավոր ինժեների մահվան գործով վճիռը հրապարակվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Ալեքսանդր Պետրոսյանին՝ ՄԱՊ-ի Ալիկին պատկանող ընկերության վարորդի մահվան գործով վճիռը հրապարակվեց:

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Ոսկան Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «ՄԱՊ» ՓԲ ընկերության գլխավոր ինժեներ և միևնույն ժամանակ տեխնիկական անվտանգության և աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանման համար պատասխանատու անձ, դրանք խախտելով չի ձեռնարկել աշխատանքի պաշտպանության և տեխնիկայի անվտանգության ապահովման անհրաժեշտ միջոցներ, որն անզգուշությամբ առաջացրել է ընկերության վարորդ Արտակ Սարգսյանի մահ:

Այսպես, Ոսկան Սաֆարյանը որպես տրանսպորտային միջոցների շահագործման համար պատասխանատու անձ, ունենալով պարտականություն անվտանգ ձևով կազմակերպելու վարորդների աշխատանքը, չի կատարել իր պարտականությունները և թույլ է տվել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենսդրության 16-րդ հոդվածի 1-ին կետի և 20-րդ հոդվածի 1-ին կետի, 2-րդ կետի ա/ ենթակետի պահանջներին հակասող գործողություններ:

Իսկ ինչ է արել

Այսպիսով, մեզ հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բնակիչ, ՄԱՊ ՓԲ ընկերության վարորդ Արտակ Սարգսյանը 2019թ սեպտեմբերի 12-ին ժամը 15:00-ի սահմաններում հրահանգել է գնալ Արմավիրի մարզի Այգևան գյուղի 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի 8-րդ հասցեում գտնվող «Հոկտեմբերյանի գինու գործարանե ՓԲ ընկերության տարածք և այնտեղ կայանված ընկերության հաշվեկշռում գտնվող «ԼԱԶե մակնիշի 496 UL 28 հաշվառման համարանիշի չգործող ավտոբուսի անվադողերը հանել, ինչը չի մտել Ա.Սարգսյանի գործառույթների մեջ: Արդյունքում, Արտակ Սարգսյանը, չլինելով տվյալ աշխատանքը կատարելու համար պատշաճ կերպով անվտանգության տեխնիկայի վերաբերյալ հրահանգավորված, առանց որևէ տեխնիկայի կիրառման, խախտելով ՀՀ կառավարության 2007թ.-ի հունիսի 28-ի 955-Ն որոշման հավելված 2-ի «Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկիե 9-րդ կետի բ. ենթակետի պահանջները, պահակ Գևորգ Աբրահամյանի հետ կատարել է ավտոբուսի անվադողերը հանելու աշխատանքը, ավտոբուսը ամբարձիչով բարձրացնելով քարերի և փայտերի վրա, հակագլորման հենակներ չի տեղադրել, որի հետևանքով ավտոբուսը սահել և ընկել է Արտակ Սարգսյանի վրա և ստացած մարմնական վնասվածքներից վերջինս մահացել է:

Այսինքն՝ Ոսկան Սաֆարյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով` Տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը՝ դրանց պահպանման համար պատասխանատու անձի կողմից, եթե մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս կամ որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա: Մեզ հայտնի դարձավ, որ Ոսկան Սաֆարյանը նախկինում դատապարտված չի եղել եւ վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին :

Հավելենք, որ 2020 թվականի հունվարի 10-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, որոշում կայացրեց եւ 30 մլն դրամ գրավի դիմաց Ալեքսան Պետրոսյանին («ՄԱՊե ՓԲ ընկերության սեփականատեր) ազատ արձակեց: Նշենք, որ Ալեքսան Պետրոսյանը մեղադրվում է փողերի լվացմանն օժանդակելու մեջ: Ըստ տեղեկությունների՝ քրեական գործն առնչվում է Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործին: Այսպիսով դատարանը օգոստոսի 18-ին կայացրել է վճիռ եւ Ոսկան Սաֆարյանին Ոսկան Սաֆարյանին ճանաչել է մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքում և նրան դատապարտել ազատազրկման 2 տարի ժամկետով՝ առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու: ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ Ոսկան Սաֆարյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով:

Ոսկան Համլետի Սաֆարյանի վարքի նկատմամբ հետագա վերահսկողությունը դնել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության համապատասխան տարածքային մարմնի վրա` պարտավորեցնելով վերջինիս չլքել և չփոխել բնակության վայրը:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս