«Փոխանակ Կոնչիտա Վյուրստ պրոպագանդեք…»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի վերաբերյալ քննարկումներից հետո արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ով նշեց, որ հանդես է գալիս ավելի շատ «ռեպլիկի» կարգով:

Նա ընդգծեց, որ որևէ օրինագծի մասին արտահայտվելուց պետք է զգույշ լինել, որովհետև,  սխալ տեղեկություն է հասնում հասարակությանը և այդ տեղեկության հիման վրա էլ հասարակությունը կարծիք է կազմում:

Նշենք, որ օրենքի քննարկման ժամանակ պատգամավորները նշում էին, թե օրենքը հրատապ չէ և կարիք չկար արտահերթ նիստում քննարկելու:

Ի պատասխան Նաղդալյանը  անգամ նշեց, որ հարցը հրատապ չէ, այն խորհրդարանին է ներկայացվել դեռևս նախորդ տարվա նոյեմբերի 29-ին, ոչ թե ներկայացվել է արտահերթ նիստին:

«Բազմաթիվ հանդիպումների ժամանակ մեզ ասել են, թե ինչու չկա վաստակավոր երկրաբան: Ի՞նչ է եղել որ, թող մարդը, որն ամբողջ կյանքում երկրաբանությամբ է զբաղվել, մի օր իր վաստակը գնահատվի և անվանվի, որ նա վաստակավոր է: Հիմա դուք այդպես եք մտածում, մեկ ուրիշն այնպես է մտածում: Եկե՛ք լսենք իրար, բայց չվիրավորենք իրար: Եվ այս օրենքում շատ կարևոր, լավ բաներ կան, որոնք մեզ պետք են: Այո՛, այ փոխանակ Կոնչիտա Վյուրստ պրոպագանդեք, եկե՛ք այսօր ընտանիքի օրն է, ընտանիքի օրով բերել ենք այս օրինագիծը, որ մեր ծնողական փառքն ենք պահանջում, որը հրաշալի բան է իմ կարծիքով», – եզրափակեց նա:




Լրահոս