ԴԱԴԱՐԵՑՐԵ՛Ք ՔԱՆԴԵԼԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի խումբ հասարակական կազմակերպություններ եւ քաղաքացիական նախաձեռնություններ բաց նամակ են հղել վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` պահանջելով դադարեցնել Փակ շուկայում սկսված շինարարական աշխատանքները: Նամակի համահեղինակները խնդրում են պատկան մարմիններից նկատի ունենալ, որ «Երեւանի կենտրոնական ծածկված (փակ) շուկան» ունի թե՛ ճարտարապետական, թե՛ ճարտարագիտական մեծ արժեք, ինչպես նաեւ պատմական նշանակություն եւ ընդգրկված է Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում  (թիվ 1.6.152): Նամակը նախաձեռնել են «Թրանսփարենսի» հակակոռուպցիոն ՀԿ-ն, «Հին եւ նոր քաղաք» հիմնադրամը, «Մեր քաղաքը» ՀՔՆ-ն, «Մենք ենք այս քաղաքի տերը» ՔՆ-ն, «Պահպանե՛նք Հանրապետության հրապարակը» ՔՆ-ն, «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ն, «ՈւրբանԼաբԵրեւան» եւ «Փրկենք հուշարձանները» նախաձեռնությունները:




Լրահոս