Ժողովուրդ. Հովիկ Աբրահամյանն իր հետ տարել է ԱԺ թանկարժեք զրահապատ անվադողերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լավատեղյակ աղբյուրներից “”Ժողովուրդ””-ին հայտնի է դարձել, որ Աժ-ում հատուկ աշխատանքային խումբ է ստեղծվել Աժ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո Աժ-ում ուսումնասիրությունների համար: Խումբը ստեղծվել է այն բանից հետո, երբ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո պարզվել է, որ նա իր հետ տարել է պաշտոնավարման ընթացքում գնված թանկարժեք զրահապատ անվադողերը՝ Աժ նախագահ Սամվել Նիկոյանին թողնելով առանց “”պաշտպանության””: Հիմա այդ աշխատանքային խումբը զբաղված է նմանատիպ բացահայտումներով: Թերթը տեղեկացնում է, որ Աբրահամյանի “յուրացրած” 5 անվադողերից ամեն մեկն արժե 1,2 մլն. դրամ: Իսկ ուշագրավն այն, որ ԱԺ-ում ձևավորված խմբի ղեկավար է նշանակվել ԱԺ նախագահի խորհրդական, Ալբերտ Հերոյանը, որին ԱԺ էր բերել հենց Հովիկ Աբրահամյանը: Սակայն Հերոյանը թերթի հետ զրույցում հերքել է այդ խմբի գոյության փաստը:  




Լրահոս