Դեբեդ գետն ընկածներից մեկի դին հայտնաբերվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 15-ին, ժամը 07.00-ին, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան Ալավերդի-Վանաձոր ճանապարհի 18-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Դեբեդ գետը:

Վարորդին հաջողվել է փրկվել, իսկ ուղևորներ` 1989 թ. ծնված Արայիկ Թորոսյանին և 1983 թ. ծնված Արարատ Բաղդասարյանին, գետի հոսանքը քշել-տարել է:

Ոստիկանության Թումանյանի բաժնի և ՀՀ ԱԻՆ ծառայողների ձեռնարկած համատեղ որոնողական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 14.30-ին, Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասի «Կամչատկա» կոչվող տարածքում` Դեբեդ գետում, հայտնաբերվել և գետից դուրս է հանվել Ա. Բաղդասարյանի դիակը:

Ձեռնարկվում են միջոցառումներ Ա. Թորոսյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:




Լրահոս