Կրթության մասին օրենքը նոր կոռուպցիոն ռիսկեր կառաջացնի. Ս. Ֆարմանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանն ակտիվ կերպով շարունակում է քննարկել «Կրթության և հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը:

Քննարկման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն առաջարկեց, 12-ամյա պարտադիր կրթության անցնելով, աչք չփակել այն գյուղական համայնքների վրա, որոնք ավագ դպրոց չունեն: Նա Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին հարցրեց, թե նախագիծն ապահովում է նաև գյուղական համայնքներում համապատասխան պայմաններ։

«Այն գյուղերը, որտեղ ավագ դպրոցներ չկան և դուք պարտադրելու եք պարտադիր 12-ամյա կրթություն, կստացվի այնպես, որ նոր կոռուպցիոն ռիսկեր կառաջացնի: Խոսքը գյուղական դպրոցների մասին է», – ընդգծեց նա:

Պատասխանելով հարցին` նախարար Աշոտյանը նշեց, որ գյուղերում հիմնականում միջնակարգ դպրոցներ են:

«Որոշ դպրոցներում ունենք տարրական կրթություն, որտեղ առ այսօր գործում է 9-ամյա պարտադիր կրթություն, և կան դպրոցներ, որ հիմնական են, այսինքն՝ 12-րդ դասարան չունեն։ Մենք վերջին տարիներին այն դպրոցներին, որոնք պատրաստ են անցնել 12-ամյա կրթությանը, թույլատրել ենք անցնել 12-ամյա կրթության. դրանք հիմնականում Շիրակի մարզից են: Աշխատանքները պետք է տարվեն, որ հասկանանք, թե գյուղական համայքներում ինչպիսի դպրոցական ցանց վերաձևելու կարիք կա»,- նշեց նա։

Արձագանքելով Աշոտյանին՝ Ֆարմանյանն ասաց. «Գյուղական համայնքներում կան որոշակի ավանդույթներ, որ կրթության նկատմամբ տարբեր հանգամաքներով ընգծված հետաքրքրություն չունեն`ընտանեկան դեպքերի բերումով, սոցիալական և այլն, չստացվի այնպես, որ օրենքի պարտադիր լինելուց փորձեն դա ծառայեցնել կոռուպցիոն ռիսկերի համար»։




Լրահոս