Մերսեդես-ը շրջադարձի ժամանակ վթարի է ենթարկվել. վարորդը տեղում մահացել է, ուղեվորը հիվանդանոցում է (ֆոտոշարք)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես դեպքի վայրից armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19.40-ի սահմաններում Մերսեդես 190 մակնիշի 17 ՍԼ 227 համարանիշի ավտոմեքենայի վարորդ 54-ամյա Ազատ Ավետիսյանը, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 12-րդ կմ-ի հատվածում` Գավառից դեպի Սևան ընթանալիս, շրջադարձի վրա դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի պաշտպանիչ երկաթյա վահանակներին:Հարվածի արդյունքում երկաթյա պաշտպանիչ վահանակներից մեկը հայտնվել է վարորդի կողմից ուղևորի մասում: Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևոր 24-ամյա Գևորգ Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի քաղաքային հիվանդանոց: Փաստի առթիվ ոստիկանության Սևանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօր-ի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ավետիսյանները բնակվում են Նոր Արեշ թաղամասում: 




Լրահոս