Ուկրաինայի օլիգարխները սեփական բանակներ են ստեղծում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի ՆԳՆ աշխատակիցների և զինված ուժերի ընդանուր թիվը կազմում է 480 հազար մարդ: Սակայն ինչպես ցույց են տվել վերջին իրադարձությունները, կատարել իրենց վրա դրված խնդրները նրանք չեն կարող կամ չեն ցանկանում: ՆԳՆ և բանակի հովանու ներքո հայտնվում են նորանոր զինվորական ստորաբաժանումներ` «ինքնապաշտպանության գումարտակներ»:

Իշխանությունները, փաստորեն, օրինականացրել են դրանք, իսկ խոշոր գործարարները զինել և օժտել անհրաժեշտ ամեն բանով: Այդ մասնավոր բանակները ցանկացած պահին կարող են դուրս գալ հսկողությունից: Մի քանի շաբաթ առաջ Դնեպրոպետրովսկի նոր նահանգապետ և հայտնի օլիգարխ Իգոր Կոլոմոյսկին Ուկրաինայի արևելքում նոր գործընթաց է սկսել, որի շրջանակներում 2 հազար դոլար է խոստացել բոլոր նրանց, ովքեր կամավոր կհանձնեն իշխանություններին ինքնաձիգ, և 5 հազար դոլար` գնդացիր հանձնելու դեպքում:

Ռուսաստանյան դիվերսանտ բռնելու համար գործարարը խոստացել է 20 հազար դոլար, իսկ վարչական շենք ազատագրելու համար` 500 հազար դոլար: Միաժամանակ Կոլոմոյսկին ֆինանսավորում է իր կողմից ստեղծված «ինքնապաշտպանական» ջոկատները, որոնց թվում են «Դնեպր» և «Դոնբաս» գումարտակները:

Դրանցից առաջինը ապահովում է քաղաքական կայունությունը Դնեպրոպետրովսկի մարզում, երկրորդը` ազգային գվարդիայի հետ մեկտեղ փորձում է կարգի հրավիրել Դոնեցկի անջատվողականներին: Ներկայում Կոլոմոյցևը հատուկ նշանակության գումարտակ է ստեղծում նախկին «Բերկուտի» բազայի վրա: Սեփական մասնավոր բանակն է ստեղծում նաև մեկ այլ հարուստ ուկրաինացի՝ Ռենատ Ախմետովը, որը օրերս տեսագրված ելույթ է հրապարակել դոնբասցիներին ուղղված, որում կոչ է անում նրանց չսատարել անջատվողականներին:

Ախմետովի «կամավորականների» ջոկատները ստեղծվում են նրա արդյունաբերական ձեռնարկությունների աշխատակիցներից, տեղեկացնում է gazeta.ru-ն:




Լրահոս