ՌԴ ամենաազդեցիկ կանայք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Oրերս կազմվել է ՌԴ ամենաազդեցիկ կանանց վարկանիշային աղյուսակը`այսպես` Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, երգչուհի Ալլա Պուգաչովան եւ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան կազմում են ամենաազդեցիկ կանանց եռյակը: Աղյուսակի տասնյակում են նաեւ ՌԴ նախագահի կինը` Սվետլանա Մեդվեդեւան, հինգերորդ տեղում է տնտեսական զարգացման նախարար Էլվիրա Նաբիուլինան, ում հաջորդում է առողջապահության եւ սոցիալական զարգացման նախարար Տատյանա Գոլիկովոն: Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը յոթերորդ տեղում է, ում հաջորդում է Մոսկվայի քաղաքային խորհրդի նախագահ Օլգա Եգորովոն եւ մարմնամարզուհի Ալինա Կաբաեւան: Տասնյակը եզրափակում է Մոսկվայի Հելսինկյան ընկերության ղեկավար Լյուդմիլա Ալեքսեևան: Աղյուսակում ընդգրկվել են նաեւ Լյուդմիլա Պուտինան, Բորիս Ելցինի դուստրը` Տատյանա Յումաշեւան եւ այրին` Նաինա Ելցինան:




Լրահոս