ԱՆ-ը՝ քրեական աշխարհում տեղի ունեցած իրադարձությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երկու օր է, ինչ զանգվածային լրատվամիջոցներում պարբերաբար շրջանառվում է տեղեկատվություն Հայաստանի քրեական աշխարհում տեղի ունեցած իրադարձությունների մասին, որի ընթացքում պարբերաբար անդրադառնում են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» և «Սևան» ՔԿ հիմնարկներին:

Մասնավորապես, հրապարակումներից մեկում նշվում է, թե ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մի խումբ դատապարտյալներ եռման ջուր են լցրել և ծեծի են ենթարկել այսպես կոչված «զոն նայողին» և վերջինիս վիճակը ծանր է: Նույն ծեծի փաստը, իբր թե տեղի է ունեցել նաև «Սևան» ՔԿՀ-ի դատապարտյալների միջև: Հայտնում ենք, որ ՀՀ ԱՆ ՔԿ հիմնարկում կարգապահությունը խիստ հսկողության տակ է, իրավիճակը՝ վերահսկելի:

Նկարագրվող իրադարձությունները ոչ մի աղերս չունեն իրականության հետ: ՀՀ ԱՆ ՔԿ հիմնարկներում՝ մասնավորապես «Նուբարաշեն» և «Սևան» ՔԿՀ-ներում դատապարտյալների միջև վիճաբանության և ծեծի դեպքեր չեն գրանցվել, առավել ևս՝ ծանր վիճակում գտնվող դատապարտյալներ չկան: Հեղինակներին խնդրում ենք, մինչ իրենց «հավաստի աղբյուրների» կողմից ստացված պատմություններին անդրադառնալը, փաստերը ճշտել ՀՀ ԱՆ ՔԿ վարչությունից՝ առանց ապատեղեկատվություն տարածելու»:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին 




Լրահոս