Լ. Ալեքսանյանը կառավարության ծրագրի առնչությամբ առաջարկությամբ է հանդես գալու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ  Ալեքսանյանը երկուշաբթի պատրաստվում է  կառավարության ծրագրի  առնչությամբ առաջարկություններ ներկայացնել: Armlur.am-ի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ իր առաջարկությունները հիմնականում վերաբերելու են  գյուղատնտեսական ոլորտներին: Պատգամավորը պատրաստվում է առաջարկել  իշխանությանը գյուղնախարարության և գյուղացիների միջև ստեղծել  միջանկյալ կառուցվածքային օղակներ, որպեսզի  գյուղնախարարությունը գործ չունենա 360.000 գյուղացիական տնտեսությունների հետ,  այլ գործեն որոշ կառույցներ, որոնք կսպասարկեն  և´ գյուղացիներին, և´ գյուղացիական տնտեսություններին:

Պատգամավորի խոսքով` կառավարության առաջիկա ծրագիրը նախորդից շատ չի տարբերվում,  պարզապես որոշակի կոնկրետացումներ  են արվել:

Արդյոք իշխանությունը ականջալուր կլինի նաև ընդդիմադիրների  առաջարկներին, որոնք առնչվում են կառավարության առաջիկա ծրագրին:

Սոնա Դավթյան




Լրահոս