ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արագածոտնի մարզի թիվ 15 ընտրատարածքից ընտրված պատգամավոր, «Մաքս-գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Մանուկյանը պատրաստվում է կրկին առաջադրվել իր ընտրատարածքում: Այդ մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց անձամբ պարոն Մանուկյանը: Նշենք, որ ըստ լուրերի` այդ ընտրատարածքում առաջադրվելու մտադրություն ունեն նաեւ պատգամավորի «ոխերիմ» հակառակորդները` մարզպետի եղբայրը` Նաիրի Սահակյանը, եւ Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանը, որը նախորդ ընտրություններում կրկին մրցակցում էր Մանուկյանի հետ: «Ինձ այդ ամենը չի հետաքրքրում, ինձ համար կարեւոր չէ` ով կառաջադրվի, ով` ոչ»,-ասաց Մանուկյանը:




Լրահոս