Ֆրանսիայի կառավարությունն օժանդակել է Ցեղասպանության վերաբերյալ օրինագծին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի կառավարությունն օժանդակել է ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծին: Այդ մասին Ֆրանսիայի Սենատում քննարկման ժամանակ հայտնել է կառավարության ներկայացուցիչ Պատրիկ Օլյեն: Սոցիալիստական կուսակցությունից սենատոր Լյուկ Կարվունասը նույնպես արտահայտվել է օրինագծի ընդունման օգտին:Այժմ Սենատում քննարկվում է օրինագծում հնարավոր փոփոխությունների ներմուծումը: 2011թ. դեկտեմբերի 22-ին ստորին պալատն ընդունել է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:  




Լրահոս