Շանթ Հարությունյանի կինը` Ռուզան Բադալյանը, armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ իր որդին մեղավոր չէ, և նա խուլիգանական արարք չի արել:
Տիկին Բադալյանը վստահ է` իր որդուն օգտագործում են հորը` «Ցեղակրոն» կուսակցության նախագահ, ձերբակալված Շանթ Հարությունյանին լռեցնելու համար:
Հիշեցնենք, որ նախորդ տարի նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում Շանթ Հարությունյանն ու մի քանի համախոհներ, հեղափոխություն սկսելու նպատակով, բենզինով լի շշեր էին պայթեցրել, երբ ոստիկանները թույլ չէին տվել նրանց շարժվել Բաղրամյան պողոտա: Բախումների հետևանքով ավելի քան 2 տասնյակ մարդ բերման էր ենթարկվել:
Չնայած Շահեն Հարությունյանի նկատմամբ կիրառվող ճնշումներին, թե՛ Շանթ Հարությունյանը, թե՛ Շահենը չեն ընկճվում այս ամենից:
Ռուզան Բադալյանի տեղեկացմամբ՝ առաջիկայում պարզ կլինի, երբ է տեղի ունենալու դատական առաջին նիստը որդու դեմ հարուցված քրեական գործի հետ կապված:
«Նախաքննությունն արդեն ավարտվել է, նյութերն արդեն դատական գործընթացի փուլում են: Առաջիկայում, հավանաբար, կիմանանք, թե երբ է լինելու դատական առաջին նիստը»,- եզրափակեց տիկին Բադալյանը:
Սոնա Դավթյան