168 ժամ. ԱԺ նախագահը տեսնում է իր դեմ հրապարակումների պատվիրատուների ականջները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերթի հետ հարցազրույցում ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն անդրադարձել է նաև վերջրին շրջանում մամուլում իր մասին գրված լուրերին՝ նշելով. “”Երբ ես դեռ Աժ փոխնախագահ էի, բազմաթիվ անգամ մամուլում եղել են ստահոդ և վարկաբեկիչ նման հրապարակումներ: Եվ երբ կուսակցությունը որոշեց ինձ առաջադրել ԱԺ նախագահի պաշտոնին, այդ պահից ինձ համար ակնհայտ էր, որ նման անազնիվ մոտեցումները ոչ միայն շարունակվելու են, այլև նոր թափ են ստանալու: Իհարկե, դա տհաճ է, բայց չի կարող որևէ ազդեցություն գործել իմ տրամադրության վրա: պարբերաբար խոսվում է, որ ես տեղափոխվել եմ կամ պատրաստվում եմ տեղափոխվել Կառավարական առանձնատները, որովհետև ԱԺ նախագահի համար շինություն կա հատկացված: Բազմաթիվ անգամ պատասխանել եմ, որ ես չեմ տեղափոխվել և չեմ պատրաստվում տեղափոխվել: Ինչ է, ես ընկնեմ այդ ստահոդ տեղեկությունների հերքումների հետևի՞ց: Իմ ժամանակը դրան չի բավարարի: Նախկինում և հիմա էլ այդ բոլոր հրապարակումների ճանապարհային քարտեզն ինձ համար ակնհայտ է: Կարծում եմ, որ լրագրողների համար էլ դա գաղտնիք չէ, որովհետև շատ փոքր երկրում ենք ապրում, բոլորը բոլորին ճանաչում են, և բոլորս էլ հասկանում ենք՝ յուրաքանչյուր ստահոդ հոդվածի հետևում կան կատարողներ և պատվիրատուներ, և բոլորի ականջներն էլ երևում են: Բայց ես ուզում եմ ասել հետևյալը՝ պարոնաʹյք, բացի դիմացինին վատություն անելու և սևացնելու ձգտումներից կան նաև շատ լավ ու պիտանի անելիքներ””: Սամվել Նիկոյանը չի ցանկացել նշել, թե այդ հրապարակումների հետևից ում ականջներն են երևում՝ ասելով. “”Հուսով եմ, որ իրերն իրենց անունով կոչելու անհրաժեշտություն չի լինի, բայց առայժմ ես նախընտրում եմ կառուցողական գործերով զբաղվել, քան պատասխանել բամբասանքներին””: Անդրադառնալով այն տեղեկությանը, թե Հովիկ Աբրահամյանն իր հետ տարել է ԱԺ-ին սպասարկող մեքենայի թանկարժեք անիվները, Նիկոյանը նշել է. “”Ես ձեզ վստահեցնում եմ, որ Աժ-ին պատկանող բոլոր մեքենաներն իրենց անիվներով հանդերձ սպասարկում են Աժ-ին””:   




Լրահոս