Տավուշի մարզում քիչ խոզ է մնացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզում աֆրիկյան ժանտախտը 2007թ-ին մեծ թվով խոզերի անկման պատճառ դարձավ: Համաճարակը վնասներ պատճառեց հատկապես Նոյեմբերյանի տարածաշրջանի անասնապահներին:

2010թ-ին համաճարակը կրկնվեց, որի հետևանքով մարզում խոզերի քանակն ավելի կրճատվեց: Իսկ 2013թ. ամռանն Իջևանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղում աֆրիկյան ժանտախտից ավելի քան 160 խոզ սատկեց: Բայց ՀՀ կառավարությունն այդպես էլ պաշտոնապես չընդունեց, որ խոզերի անկման պատճառը աֆրիկյան ժանտախտն է, որպեսզի սատկած խոզերի համար գյուղացիներին փոխհատուցում չվճարի:

Ներկայում Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչները մեկնում են Վրաստանի Մառնեուլ քաղաք եւ այնտեղ խոճկորներ գնում, քանզի Տավուշի մարզում քիչ խոզ է մնացել: Նոյեմբերյանցիներն ասում են, որ Մառնեուլում խոճկորներն ավելի էժան են: Սակայն քանի որ Վրաստանից խոճկորներ ներկրելու համար որոշակի փաստաթղթեր են հարկավոր, նոյեմբերյանցի գնորդը Բագրատաշենի մաքսակետով, առանց փաստաթղթերի, ներկրում է մեկ խոճկոր, ոչ ավելի:

Ոսկան Սարգսյան

Տավուշ




Լրահոս