10 տարի դստերը պահել է զուգարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաղեստինի բնակիչ 21-ամյա Բարաա Մելհեմը պատմել է տեղի իրավապահ մարմիններին, որ իր հայրը 10 տարի շարունակ իրեն զուգարանում է պահել,-տեղեկացնում է Fox News-ը: Աղջկան հաջողվել է դուրս պրծնել զուգարանից միայն հոր ձերբակալումից հետո։ Հայրը այս կերպ փորձել մեկուսացնել աղջկան մարդկանցից եւ միայն գիշերներն է մի քանի րոպեով դուրս թողել, որպեսզի վերջինս մաքրի տունը:Պարզվել է, որ աղջկա հայրը ժամանակին Իսրայելի քաղաքացիություն է ընդունել։ Իրավապահերը նրան հանձնել են Իսրայելի իշխանություններին։




Լրահոս