Խուան Մանուել Մարկեսի և Մարկ Ալվարադոյի միջև մենամարտը բոքսային ուիքենդի կարևոր իրադարձություններից մեկն էր: Դիտարժան խաղում Մարկեսը կարողացավ հաղթանակ տանել Ալվարադոյի նկատմամբ:
Մարկեսը չէր խաբում, երբ ասում էր, որ պատրաստ է մենամարտի ամեն մի փուլին: Մեքսիկացին ցույց տվեց հիանալի ֆիզիկական պատրաստվածություն, որը թույլ տվեց նրան ամեն ռաունդում դիմակայել Ալվարադոյին:
Հենց առաջին վայրկյաներից Մարկեսն առավելություն ուներ մրցակցի նկատմամբ, ով փոխարեն առաջ գնար և փորձեր պրեսսինգի դիմեր` անօգնական կերպով հետևում էր նրան: Ամեն հաջորդ ռաունդի հետ մեկտեղ մարտը դառնում էր ավելի ու ավելի հետաքրքրիր:
Դիտարժան խաղի արդյունքներով, բայց ընդհանուր առմամբ միակողմանի պայքարի արդյունքում 119-108, 117-109, 117-109 հաշվով արժանի հաղթանակ տոնեց 40-ամյա Խուան Մանուել Մարկեսը: