Հեղինե Բիշարյանը` կառավարության ծրագրի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օրինաց երկիր» խմբակցությունը Կառավարության ծրագրի վերաբերյալ առաջարկություններ չի ներկայացրել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

«Կլսենք ելույթները, հետո հարցադրումներ կլինեն, որի արդյունքում խմբակցությունը կքննարկի և որոշում կկայացնի»,- ասաց Բիշարյանը:

Վերջինս ընդգծեց, թե իրենք նախընտրում են ծանոթանալ Կառավարության ծրագրին, նոր միայն՝ ներկայացնել իրենց առաջարկները:

Հիշեցնենք, որ խմբակցությունները պետք է իրենց առաջարկները ներկայացնեին կառավարության ծրագրի վերաբերյալ: Այդպիսի նախաձեռնությամբ հանդես են եկել ՀՅԴ և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները:




Լրահոս