«Իմ նախագիծն է». Հեղինե Բիշարյանի արձագանքը` կառավարության որոշմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ կառավարության նիստում հավանության արժանացավ մի նախագիծ , որով հունվարի 1-ից հետո ծնված 1-ին եւ 2-րդ երեխաների համար տրամադրվելու է 300 հազար միանվագ նպաստ: Նշենք, որ այս պահին առաջին երեխայի համար տրվում է 50 հազար դրամ նպաստ, իսկ արդեն երկրորդին 150 հազար դրամ:

Եվ ահա, երեկ այս լուրը մեծ տարածում գտավ համացանցում, սակայն այստեղ շատ հետաքրքիր է նաեւ Աժ ՕԵԿ խմբակցության նախկին պատգամավոր Հեղինե Բիշարյանի արձագանքը: Նա երեկվանից սկսել է հայտարարել, թե դա իր նախագիծն է եւ ավելին, նախկին պատգամավորը չի զլանում եւ այդ մասին մեկնաբանություններ է թողնում ֆեյսբուքյան գրառումների տակ:




Լրահոս