Սյունիքի մարզի Ագարակ համայնքի ղեկավար Մարատ Մարտիրոսյանը armlur.am-ի հետ զրույցում խոսելով համայնքների խոշորացման ծրագրի մասին, ասաց, որ արդյունքների մասին կարելի է խոսել ծրագիրը կյանքի կոչելուց հետո:
Ագարակ համայնքի ղեկավար Մարատ Մարտիրոսյանը մտավախություն ունի, սակայն, որ համայքների խոշորացումից կոչնչանան փոքր համայքները: «Մեր համայնքը մեծ չէ, կա 60 տնտեսություն ու մտավախություն ունեմ, որ այս ծրագիրը դրական արդյունք չի տա»,- ասաց Մարատ Մարտիրոսյանը:
Արագածոտնի մարզի Դաշտադեմ համայքնի ղեկավար Անդրանիկ Ավետիսյանը, ով նաև համայնքների միության վարչության անդամ է, և մասնակցել է համայնքների խոշորացման ծրագրի քննարկումներին, մեզ հետ զրույցում ասաց, որ ծրագիրն ունի և´ դրական, և´ բացասական կողմեր: Դրականն այն է, որ փոքր համայնքները միավորվելով ավելի կուժեղանան, քան կթուլանան, իսկ բացասականն այն է, որ համայքը կորցնում է իր իրավունքները:
Սոնա Դավթյան