ԿՈՒԶԵՐ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանը ցանկանում է կրկին առաջադրվել թիվ 8 ընտրատարածքում, որտեղից ժամանակին ընտրվել էր: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պարոն Նահապետյանն ասաց, որ իր առաջադրման հարցը դեռ չի քննարկվել ՀՀԿ-ում, չկա համապատասխան որոշում: «Երբ կուսակցությունում քննարկեն, բնականաբար, հաշվի առնելով նաեւ իմ ցանկությունը, այդ ժամանակ պարզ կլինի»,-ասաց Նահապետյանը` հավելելով, որ կուզեր վերընտրվել: Իսկ թե առաջադրվելու դեպքում ովքեր կլինեն իր հավանական մրցակիցները, Նահապետյանը դժվարացավ ասել. «Որեւէ տեղեկություն չունեմ: Համենայնդեպս, դեռեւս այդ ընտրատարածքում առաջադրվելու ցանկություն արտահայտող չի եղել»: Հիշեցնենք, որ դա ավանդաբար եղել է նախկին քաղբանտարկյալ Հակոբ Հակոբյանի ընտրատարածքը:




Լրահոս