ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այնքան հին ԲՀԿ-ական եմ, որքան «Նաիրի» կոնյակը»:

Արա Արամյան yerkir.am

Կուսակցականի հինն է լավ, բայց այս դեպքում քաղաքաշինության նախկին նախարար Արա Արամյանի կուսակցական ստաժը կուտակվել է` տարբեր քաղուժերին անդամակցելով: Սա նույնն է, թե «Նաիրի» կոնյակի շշում էժանագին ու անորակ կոնյականման հեղուկ լցվի ու որպես լավագույն տեսակ` հրամցվի: Ամեն ինչ հրաշալի կարող է թվալ մինչեւ առաջին կումը, իսկ Արա Արամյանի դեպքում դրա կարիքն էլ չկա. նրա անունը լսելիս մարդիկ միանգամից «Օրինաց երկրի» նրա անցյալն ու հրաժարականի խայտառակ պատմությունն են վերհիշում: Պարզ է, որ «Հայասի»-ն երբեք «Նաիրի» չի դառնա, ու հնությունը դեռեւս որակի երաշխիք չէ:




Լրահոս