Սպասվում է հայ «կոնչիտա» պաշտոնյաների ցուցակի հրապարակումը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ հանրությանը, եթե ոչ բոլորին, ապա գոնե մեծ մասին շարունակում է հետաքրքրել, թե երբ պետք է վերջապես «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը հրապարակի իր ձեռքի տակ եղած հայ արվամոլ պաշտոնյաների անունները:

Armlur.am-ի հետ զրույցում Իսագուլյանը մի առիթով նշել էր, որ չի պատրաստվում գնալ այդ քայլին, քանի որ դա այլ անձի փաստաթուղթ է և, Գառնիկ Իսագուլյանի փոխանցմամբ` ցանկը բավականին տարողունակ է:

Ինչևէ, «Եվրատեսիլ-2014»-ում հաղթանակած Ավստրիայի ներկայացուցիչ տրանսվիստիտ Կոնչիտա Վյուրստի ֆոնին, շատերն են ցանկանում իմանալ, թե ովքեր են մեր էլիտայի սեռական փոքրամասնության ներկայացուցիչները:

«Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավարն իր խոսքում չբացառեց, որ եթե առիթ լինի հանդիպել Արմեն Ավետիսյանի հետ, կզրուցեն, և նպատակահարմար գտնելու դեպքում, կհրապարակեն հայ արվամոլ պաշտոնյաների ցուցակը:

Ավելի մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում:

Տաթև Հարությունյան




Լրահոս