Քաղաքացին նռնակ, գնդացրի արկ եւ փամփուշտներ է հանձնել ոստիկանությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 17-ին, ժամը 12.30-ին, 32-ամյա Հայկ Ն.-ն ոստիկանության Հրազդանի բաժնում կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, գնդացիրի 3 արկ, «ՏՕԶ» տիպի հրացանի 5.6 մմ տրամաչափի 28 փամփուշտ, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 1080 փամփուշտ եւ 7.62 մմ տրամաչափի 75 փամփուշտ` շղթայով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

 




Լրահոս