«ՄԻԼԱՆ» ԱԿՈՒՄԲԸ ԿՎԱՃԱՌՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միլան» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին, ֆինանսական խնդիրներից ելնելով, պատրաստվում է վաճառել ակումբը: Ըստ եվրոպական լրատվամիջոցների՝  ակումբը վաճառելու պատճառներից մեկն էլ նրա ցածր շահութաբերությունն է: Ամեն տարի ակումբի ղեկավարությունը ստիպված է լինում ավելի շատ ջանքեր գործադրել պարտքերից խուսափելու համար: Ամենայն հավանականությամբ, «Միլան» ակումբը, որը Բերլուսկոնին ձեռք է բերել 1986թ., կվաճառվի նախկին վարչապետի ռուս կամ արաբ գործընկերներին:




Լրահոս