ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Անձնագրիս ժամկետը պետք է լրանա 2014թ-ին, սակայն այն վնասվել է (2 տարեկան երեխայիս ձեռքն է ընկել, ու նա պատռել է): Դրա համար ինչ-որ տուգա՞նք պիտի վճարեմ: Ինչպիսի՞ն է կարգը, վնասվելու դեպքում այժմ ինձ գրքույկի տեսքով նոր անձնագի՞ր կտան, թե՞ ինչ-որ համապատասխան փաստաթուղթ: Եթե փաստաթուղթ տան, ապա դրանով կարո՞ղ եմ սահմանը հատել:

Գայանե Մուրադյան, 30 տարեկան, լեզվաբան


ՊԱՏԱՍԽԱՆ. Անձնագիրը փոխելու հետ կապված որեւէ խոչընդոտ չկա, իհարկե կարող է անձնագիրը փոխել` անկախ վավերականության ժամկետը լրանալուց: Նա կստանա գրքույկի տեսքով, այսինքն` հին անձնագիր, եւ դեռ առաջիկայում բոլորին հին անձնագրեր ենք տալու, եւ դրանք շրջանառությունից դուրս չեն գալու: Նույնիսկ երբ նոր անձնագրերը քաղաքացիներին տրամադրենք, այդ պարագայում եւս հին անձնագրերը մնալու են շրջանառության մեջ: Իսկ ընդհանրապես, եթե անձնագրի փոխարեն համապատասխան փաստաթուղթ են տալիս, ապա այդ դեպքում սահմանը հատել հնարավոր չէ: Բայց անձնագիրը կփոխեն, հարկ չի լինի փաստաթուղթ տրամադրել: Եթե իսկապես երեխայի կողմից է վնասվել, ապա այդ դեպքում ոչ մի տուգանք անհրաժեշտ չէ վճարել: Վարչական պատասխանատվության են ենթարկվում այն դեպքում, եթե պարզվում է, որ անձնագիրը դիտավորությամբ է վնասվել:

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների
վարչության պետ Հովհաննես Քոչարյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Քաղաքացին հազիվ թե դիտավորությամբ վնասի անձնագիրը, քանի որ բոլոր դեպքերում կարող է հայտարարել, որ կորցրել է այն:




Լրահոս