ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանին հիշեցրեց նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե հանրության 80 տոկոսը դեմ է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, ապա նորից հորդորեց՝ ականջալուր լինել հանրության 80 տոկոսին:
«Կառավարության ծրագրում կրկին նշված է պարտադիր կուտակային համակարգ: Չե՞ք կարծում, որ հարաբերակցությունը շատ մեծ է, ու կարելի էր ականջալուր լինել 80 տոկոսին»,- հետաքրքրվեց նա:
Աբրահամյանը նշեց, որ այս հարցում հավելելու ոչինչ չունի, լինելու է իր ասածի պես՝ պարտադիր, բայց ոչ պարտադրված համակարգ: Վարչապետը նշեց, որ իրենք արել են առաջին քայլերը, որ անհրաժեշտ էին մինչև նոր փաթեթը խորհրդարան բերելը:
Հ. Աբրահամյանը նշեց. «Մեր ժողովուրդը մեր թշնամին չէ, ու մենք հարցը քննարկելու ենք քաղաքացիների հետ, ես ամեն ինչ անելու եմ, որ լինի լայն խավերի կողմից ընդունվող տարբերակ»:
ԲՀԿ խմբակցության քարտուղարը նախ նշեց, որ իր համար հասկանալի չէ՝ ի՞նչ է նշանակում պարտադիր, բայց ոչ պարտադրված բանաձումը, այդուհանդերձ հույս հայտնեց, որ այն կբավավարի հասարակության 80 տոկոսի պահանջները: