Եթե Ղարաբաղը չներառվի, կհրաժարվե՞ք ՄՄ անդամակցությունից. Ա. Արզումանյանը` վարչապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության նոր ծրագրում արտաքին գերակա ուղություններում նշված են ՄՄ և Եվրասիական միությանն անդամակցելու կարևորությունը: Անդրադառնալով այս փաստին, պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հարց ուղղեց վարչապետ Հովիկ Աբրահամյանին.

«Բայց ՄՄ երկու անդամների ղեկավարները հայտարարել են, որ ԼՂՀ և ՀՀ միջև մաքսակետեր են լինելու: Եթե նման պայման առաջ քաշվի, որ Ղարաբաղը չներառվի, Դուք կհրաժարվե՞ք ՄՄ անդամակցությունից»,- նշեց նա:

Ա.Արզումանյանը նաև նկատեց, որ կառավարության ծրագրում գազ բառը չի օգտագործվել,  ապա հարցրեց, թե ի՞նչ է նախատեսվում այդ ուղղությամբ և հիշեցրեց, որ նախկին նախարարը բազմիցս ստել է գազի հետ կապված խնդիրների վերաբերյալ:

Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ մայիսի 30-ին Մինսկում նախատեսվում է նախագահների, հունիսին` վարչապետների հանդիպում, և հստակեցումներ կլինեն. «Ես գտնում եմ, որ մենք պետք է շարունակենք, որովհետև դա բխում է մեր և ԼՂՀ անվտանգության շահերից: Մենք այնպես ենք ուզում լինի, ինչպես մենք ուզում ենք, բայց պետք է խնդրեմ դրա մասին քիչ խոսենք»:

Վարչապետի խոսքով` էներգետիկ ոլորտում կան լուրջ խնդիրներ և  ծրագրի հաստատումից հետո ձեռնամուխ կլինեն դրանց լուծմանը: 




Լրահոս