Չավեսի դուստրը սոցցանցում ցուցադրել իր ընտանիքի ֆինանսները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վենեսուելայի նախագահի կրտսեր դուստրը սոցիալական ցանցերից մեկում տեղադրել է իր լուսանկարը` մի կապոց դոլարով,- հայտնում է РИА Новости-ն:Լուսանկարում Ռոսինես Չավեսը իր դեմքը ծածկել է տասնյակ դոլարներով: Թղթադրամների մեծ մասը մեկ և հինգ դոլարանոց են: Սոցցանցում հայտնված լուսանկարի տակ օգտատերերը թողել են բազմաթիվ մեկնաբանություններ եւ նույնիսկ սկսել են տեղադրել նմանատիպ նկարներ` դոլարի փոխարեն օգտագործելով առօրյա գործածման ապրանքներ` բանան ու կաղամբ: Որոշ օգտատերեր հեգնել են` ասելով, որ Չավեսի աղջիկը թաքնված ընդդիմադիր է: Ռոսինեսի մայրը սոցցանցերում արդեն գրել է, որ իր դուստրը իրեն կոռեկտ չի պահել, իսկ հոր կողմից դեռ հանրային արձագանք չի եղել: Նշենք, որ 5 դոլարանոցների օգտագործում Վենեսուելայում հենց Ուգո Չավեսի հրամանով 2003-ին դադարեցվել է:




Լրահոս