էքսհիբիցիոնիստ մանկապիղծի սպանության համար դատապարտվել է 5 տարվա ազատազրկման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վորոնեժի դատարանը 5 տարվա ազատազրկման է դատապարտել 23-ամյա մի տղամարդու, ով ծեծելով սպանել է 43-ամյա մանկապիղծ էքսհիբիցիոնիստի,-գրում է utro.ru -ն : Դատարանը ապացուցված է համարել այն հանգամանքը, որ Վորոնեժի 23-ամյա բնակիչը փողոցում տեսել է 43-ամյա մի տղամարդու, ով ցուցադրելիս է եղել իր սեռական օրգանները երեքամյա տղայի այս տեսարանից կատաղած՝ երիտասարդը սկսել է ծեծել նրան: Ականատեսները վրա են հասել օգնության, տուժածին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է:Երիտասարդին` առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանք է առաջադրվել, որն անզգուշությամբ առաջացրել է մահ հոդվածով:Հավելենք նաեւ, որ նա նախկինում դատվածություն է ունեցել:




Լրահոս