Գ. Սահակյան. Պետք է տարբերակել նախընտրական շտաբները կուսակցական շտաբներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ կուսակցությունները փնտրտուքի մեջ են, փորձում են ավելի ներկայանալի դառնալ հասարակությանը, եւ ընթացքը գոհացուցիչ է: Ըստ Գ.Սահակյանի, իրենց կուսակցության համամասնական ցուցակի շուրջ որեւէ քննարկում ՀՀԿ-ում չի եղել: Լրագրողների այն հարցին, թե կցանկանա՞ր ՀՀԿ համամասնական ցուցակում տեսնել Արտաշես Գեղամյանի անունը, Գ.Սահակյանը չցանկացավ պատասխանել՝ ասելով, որ իր պատասխանը կարող է դիտվել որպես պաշտոնական գնահատական: Նա կարծում է, որ օրինաչափ է, եթե իրենց համամասնական ցուցակը գլխավորի Սերժ Սարգսյանը: Անդրադառնալով նախընտրական շտաբի գործունեությանը՝ նա նշեց, որ շտաբները միշտ էլ գործել են, եւ պետք է տարբերակել նախընտրական շտաբները կուսակցական շտաբներից: Գործարար պատգամավորները կստանա՞ն ՀՀԿ-ի աջակցությունը` հարցին պատասխանելիս Գ.Սահակյանը նշեց, որ դա կախված կլինի անձերից, նրանից, թե ինչպես են նրանք գնահատվում հասարակության կողմից:




Լրահոս