
Այսօր սիրիահայերը «Մոսկվա» կինոթատրոնի առջև ցուցադրում էին իրենց խոհարարական հմտությունները, ինչն ուղեկցվում էր «Կարմիր խաչի» միջազգային կազմակերպության կողմից նախաձեռնած միջոցառմամբ:
Armlur.am-ի հետ զրույցում ԿԽՄԿ-ի ներկայացուցիչը հայտնեց, որ միջոցառման նպատակը Սիրիայից գաղթած հայերին օգնելն է` հայրենիքում իրենց վերագտնելու և ապրելու ուղղությամբ:
Սիրիահայերի ձեռքով և բաղադրատոմսով պատրաստած հրուշակեղենն ու տարբեր ուտեստները մեծ ուշադրության էին արժանացել, ինչը փաստում էր տեղում ներկաների թիվը:
Ավելի մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում: